Մատչելիության հղումներ

Չեխիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային բարձր թիվ է արձանագրվել


Չեխիա - Պրահայում բացված պաշտպանիչ դիմակների ցուցահանդեսի նմուշներ, արխիվ
Չեխիա - Պրահայում բացված պաշտպանիչ դիմակների ցուցահանդեսի նմուշներ, արխիվ

Չեխիայում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 1100 դեպք է հաստատվել, այսօր հայտնել է առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր սա Չեխիայում արձանագրված դեպքերի ամենամեծ թիվն է։ COVID-19-ի ընդհանուր դեպքերի թիվը մոտենում է 30 հազարի։ Հիվանդության հետևանքով 441 մարդ է մահացել։

Առողջապահության նախարարն ասել է, որ սեպտեմբերի 10-ից բոլոր փակ տարածքներում դիմակ կրելը կրկին պարտադիր է։

Չեխիան կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները զգալիորեն թուլացրել է հուլիսի 1-ից, բայց վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է արձանագրվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG