Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 108-ով՝ հասնելով 44 հազար 953-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 471-ով և հասել 40 հազար 952-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1864 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 221 հազար 41-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 903-ի, ևս 276 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 182 մարդ: