Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) մի շարք քաղաքներում կիրակի երեկոյան տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների:
Քվեարկության արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն է ստացել սերբամետ ուժերից կազմված դաշինքը, որի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում խոստանում էին չեղարկել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, չեղարկել Կոսովոյի ճանաչումը, հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ու երկրում պահպանել սերբական եկեղեցու գերակայությունը: