Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին սեպտեմբերի 7-ին հայտարարելու է հայրենիք վերադառնալու պլանների մասին


«Վաղը ես հանդես եմ գալու իմ վերադարձի պլանների կապակցությամբ»,- սեպտեմբերի 6-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստան վերադառնալու մտադրությունների մասին նախկինում ևս նա հայտարարություններ էր արել, որին իշխող «Վրացական երազանքը» խիստ էր արձագանքում, պնդելով, որ վերադառնալուն պես Սաակաշվիլին կկալանավորվի։ Վրաստանում նրա դեմ քրեական գործեր են հարուցված։

Սաակաշվիլին 2015 թվականին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։ Հիմա նա Ուկրաինայի քաղաքացիություն և պաշտոն ունի՝ գխավորում է բարեփոխումների գործադիր կոմիտեն։

Գալիք հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրություններից առաջ Սաակաշվիլին ավելի հաճախ է խոսում Թբիլիսի վերադառնալու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG