Բանգլադեշում մզկիթին մոտ անցնող գազի խողովակի պայթյունի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա։ Տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ավարտին, մայրաքաղաք Դաքքայից ոչ հեռու գտնվող Նարայանգանջ բնակավայրում։
Հրշեջ ծառայության պաշտոնյաներն այսօր ասել են, որ պայթյունի հավանական պատճառը խողովակից գազի արտահասքն է։ Պայթել են նաև մզկիթի օդափոխության բոլոր սարքավորումները։
Տասնյակ վիրավորներ տեղափոխվել են Դաքքայի այրվածքաբանության հիվանդանոց, բժիշկների ասելով՝ զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան։