Մատչելիության հղումներ

Չինաստանի և Հնդկաստանի ՊՆ նախարարները քննարկել են սահմանային լարվածությունը թուլացնելու հարցերը


Հնդիկ սահմանապահները Չինաստանի հետ սահմանին, արխիվ
Հնդիկ սահմանապահները Չինաստանի հետ սահմանին, արխիվ

Չինաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները ուրբաթ օրը հանդիպում են ունեցել՝ քննարկելով երկու երկրների միջև սահմանային լարվածությունը թուլացնելու, խաղաղությունը և կայունությունը վերականգնելու հարցերը։

Վերջին շրջանում տեղի ունեցած սահմանային բախումները ամենալուրջ մարտական գործողություններն են 1962 թվականից ի վեր, երբ երկու երկրների միջև պատերազմական գործողություններ էին տեղի ունեցել։

Վերջին միջադեպի համար Չինաստանը մեղադրել է Հնդկաստանին, պնդելով, թե հնդիկ սահմանապահները սադրանքի են դիմել։

Չինաստանի պետական խորհրդական և ազգային պաշտպանության նախարար Վեյ Ֆենգեն իր հնդիկ պաշտոնակից Ռաջնաթ Սինգհի հետ հանդիպմանը ասել է, որ Չինաստանն ու Հնդկաստանը պետք է խնդիրները լուծեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։ Նա հայտարարել է, որ Չինաստանը ընդունակ է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ոչ մի թիզ հող չի կորցնի։

Հնդկաստանի պաշտպանության նախարարն, իր հերթին, ընդգծել է Չինաստանի հետ սահմանային խաղաղության կարևորությունը, ասելով, թե երկու երկրները պետք է բաց պահեն երկխոսության զինվորական և դիվանագիտական խողովակները։

Նրանք բանակցել են Մոսկվայում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպման շրջանակում։

Հունիսի կեսերին Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո սա կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG