Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի նախկին նախագահ, ներկայումս ընդդիմադիր «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պետրո Պորոշենկոյի հանդեպ։
Ուկրաինայի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ Մոսկվան առաջին անգամ պատժամիջոցներ էր սահմանել 2018 թվականին։ Նախկինում Պորոշենկոն ցանկում չկար, նրա և Ուկրաինայի ևս չորս տասնյակ քաղաքացիների անունները ցուցակում ավելացվել են օգոստոսի 4-ին։