Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավելի քան հինգ ամիս տևած դադարից հետո Պեկինի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթների սպասարկումը։ Չինաստանի մայրաքաղաքում առաջինը վայրէջք է կատարել Air China ավիաընկերության Կամբոջայից ժամանած օդանավը։
Կամբոջայից բացի, չինական իշխանությունները թույլատրել են վերսկսել Թաիլանդից, Պակիստանից, Հունաստանից, Կանադայից, Դանիայից, Ավստրիայից և Շվեդիայից իրականացվող կանոնավոր թռիչքները։
«Չինաստան մեկնող օդանավեր նստելուց առաջ, սակայն, ուղևորները պարտավոր են ավիաընկերությունների աշխատակիցներին ներկայացնել կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքները։ Հակառակ դեպքում նրանք կենթարկվեն 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման, որի ընթացքում երկու անգամ կթեստավորվեն», - հայտարարում էին չինացի պաշտոնյաները։