Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի ևս 4 դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 299-ի, 265-ը բուժվել են


Փաստացի բուժում է ստանում 32 քաղաքացի, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը Իվանյան համայնքից են, 1-ը՝ Մարտակերտ, 1-ն էլ՝ Ստեփանակերտ քաղաքից, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը: Բոլոր վարակակիրները, ըստ գերատեսչության, նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Նախորդ օրն Արցախում COVID-19-ի 7 նոր դեպք էր հաստատվել:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 299 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 56 քաղաքացի: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 261 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 11 հազար 158 փորձանմուշի հետազոտություն:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի երկու վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG