Մատչելիության հղումներ

Բոլոր տուժածներն օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի. ԱՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում երկրի տարբեր բժշկական կազմակերպություններում, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

2 մարդ գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, 1-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված են արհեստական շնչառության սարքին:

«Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող պացիենտը բուժօգնության է դիմել օգոստոսի 30-ին: Այժմ պարզվում է վերջինիս թունավորման կապը ներկա դեպքերի հետ:

Համաճարակաբանական նախնական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախապես հայտարարված 11 մահվան դեպքից մեկը ժխտվել է, քանի որ վերջինիս մահվան պատճառն այլ է», - նշում է նախարարությունը:

Բոլոր տուժածները, ըստ առողջապահական գերատեսչության, օգտագործել են ոչ գործարանային արտադրության օղի, որն էլ կարող է հանդիսանալ թունավորման հավանական աղբյուր:

Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:

Լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է ալկոհոլային խմիչքի 2 նմուշ՝ բաղադրությունը ճշտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG