Մատչելիության հղումներ

Առաջիկա շաբաթներին Լուկաշենկոն կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա կմեկնի Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Կողմերը հայտնում են, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նախօրեին երկու առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Պուտինն առաջիններից է շնորհավորել Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքների դեմ Բելառուսում երրորդ շաբաթը շարունակվող բազմահազարանոց բողոքի ցույցերի ֆոնին Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան բելառուսական ընտրությունները համարում է կայացած:

Պուտինը նաև հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանում ուժային պահեստազոր է ձևավորվել, որը կօգտագործվի, եթե «ծայրահեղական տարրերը» Բելառուսում անցնեն սահմանները, և երկրում սկսվեն բախումներ:

XS
SM
MD
LG