Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցեր Գերմանիայում` հակահամաճարակային սահմանափակումների դեմ


Երեկ Բեռլինի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել հակահամաճարակային սահմանափակումների դեմ, պնդելով, թե դրանք ոտնահարում են իրենց հիմնարար ազատություններն ու իրավունքները:

Ըստ տեղական լրատվամիջոցների, շաբաթօրյա հավաքը ամենամարդաշատն էր մինչ օրս կազմակերպվածների մեջ, ըստ ոստիկանության, դրան մասնակցել է մինչև 40 հազար մարդ` երկրի տարբեր շրջաններից: Գերմանական DW-ի թղթակիցները հաղորդում են, որ ցուցարարներից մի քանիսը եղել են Ռուսաստանի դրոշով, ոմանք էլ վանկարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, մի քանիսն էլ պաստառներ են պարզել հօգուտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի:

Հինգշաբթի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, թե Գերմանիայի ողջ տարածքում`բացառությամբ մեկ շրջանի, դիմակ չկրելու համար տուգանք է սահմանվում մինչև 50 եվրոյի չափով: Իշխանությունները պնդում են, որ ստիպված են խստացնել կանոնները, քանի որ վարակակիրների թիվը վերջին շաբաթներին սկսել է շարունակաբար ավելանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG