Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ


Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ` Հունաստանի հետ շարունակվող տարաձայնություններին ի պատասխան:

ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև լարվածությունը նոր թափ ստացավ անցած ամիս, երբ Անկարան սկսեց երկրաբանա-հետախուզական աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի` էներգակիրներով հարուստ արևելյան հատվածներում:

«Պատժամիջոցների ցանկում կարող են ներառվել թուրք պաշտոնյաներ, նավեր, սահմանափակումներ կարող են մտցվել նաև եվրոպական նավահանգիստներից օգտվելու վրա», - երեկ` ԵՄ արտգործնախարարների նիստից հետո հայտարարել է կառույցի արտգործնախարար Ջոզեպ Բորելը:

Թուրքիան, որ ավելի վաղ հորդորել էր ՆԱՏՕ-ին չմիջամտել, այսօր հայտարարել է, թե երկշաբաթյա զորավարժություններ է սկսում Կիպրոսի հյուսիս-արևելքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG