Մատչելիության հղումներ

Խաբարովսկում շարունակվում են ցույցերն ի պաշտպանություն Սերգեյ Ֆուրգալի


Խաբարովսկում հազարավոր մարդիկ արդեն հիսուներորդ ցույցն են արել` ի պաշտպանություն նահանգի նախկին ղեկավար Սերգեյ Ֆուրգալի, ով ազատազրկվել է գործարարների նկատմամբ հարձակումներ կազմակերպելու մեղադրանքով:

Ցուցարարները պահանջում են դատաքննությունն անցկացնել նահանգում, այդ թվում` երդվյալ ատենակալների մասնակցությամբ, ընդդիմանում են Մոսկվայից նշանակված նոր նահանգապետի դեմ` քննադատելով Կրեմլի քաղաքականությունն ու պահանջելով նախագահ Պուտինի հրաժարականը:

Երեկ նրանցից մի քանիսը վանկարկել են` «Պուտին, թեյ խմիր, Խաբարովսկը հյուրասիրում է», ակնարկելով թերևս Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնուն, ով մեկ շաբաթ է` կոմայի մեջ է օդանավակայանում թեյ խմելուց հետո:

Ֆուրգալը լայն հեղինակություն ունի իր համայնքում և երկու տարի առաջ նահանգապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։

Քաղաքային նոր իշխանությունները նախօրեին պահանջել էին ապամոնտաժել նրան նվիրված պաստառը, որի վրա պատկերված է Ֆուրգալը` «մենք քեզ հավատում ենք» գրությամբ:

XS
SM
MD
LG