Մատչելիության հղումներ

Վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել Տավուշի մարտերի մասնակիցներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Տավուշյան մարտերի մասնակիցների պարգևատրման արարողությունը։

Իր ելույթում, ինչպես փոխանցում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է. - «Հուլիսյան հաղթական մարտերով մենք թևակոխել ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ Հայաստանի ռազմաքաղաքական, տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը մեծացել են, բայց մեծացել են նաև մարտահրավերները և պատասխանատվությունը: Այդ պատասխանատվությունը մեզնից պահանջում է գերմարդկային ճիգեր և նվիրում:

Այսօրվա այս հանդիսավոր արարողությունն այն մասին է, որ գերմարդկայինը մեզ համար այլևս մարդկային է, առօրեական, աշխատանքային, և մեր այսօրվա պարգևատրվողները դրա վառ ապացույցն են, դրա օրինակը և առհավատչյան»:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով Տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG