Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 274-ի, փաստացի բուժվում են 20-ը


Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: «Վարակակիրներից 2-ը Մարտակերտ, իսկ 1-ը՝ Ճարտար քաղաքներից են: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Առայսօր Արցախում կորոնավիրուսը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 9 հազար 626 փորձանմուշի հետազոտություն:

Հիշեցնենք, որ Արցախում կորոնավիրուսի երկու վարակակիր է մահացել այլ հիվանդության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG