Մատչելիության հղումներ

Բեռլինում արգելել են նոր ցույց կարանտինի արգելքների դեմ


Կորոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքի ցույց, Բեռլին, 1 օգոստոսի, 2020թ.
Կորոնավիրուսի սահմանափակումների դեմ բողոքի ցույց, Բեռլին, 1 օգոստոսի, 2020թ.

Բեռլինի իշխանությունները թույլ չեն տվել այս շաբաթավերջին կորոնավիրուսի սահմանափակումների դեմ ցույց անցկացնել, քանի որ բողոքի նախորդ ակցիայի ընթացքում ցուցարարները չեն ապահովել սոցիալական հեռավորության և դիմակներ կրելու կանոնները:

«Շաբաթավերջին քաղաքում տեղակայված կլինի մի քանի հազար ոստիկան, նրանց կաջակցեն նաև իրավապահներ Գերմանիայի այլ երկրամասերից»,- ասել է Բեռլինի շրջանի ներքին գործերի նախարար Անդրեաս Գայզելը:

Գերմանիան այլ երկրների համեմատությամբ կարողացել է զսպել համավարակի տարածումը, Գերմանիայում զոհերի ընդհանուր թիվն էլ ավելի ցածր է: Սակայն վերջին շրջանում ախտահարումների թիվն աճել է, ինչը բացատրվում է կարանտինի սահմանափակումները թուլացնելու հանգամանքով:

Օգոստոսի 1-ին մոտ 20 հազար ցուցարարներ, հիմնականում ազատականներ, աջակողմյաններ և պատվաստումների դեմ շարժման ներկայացուցիչներ ցույց են անցկացրել և պահանջել են չեղարկել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG