Մատչելիության հղումներ

Աննա Չուլյանը «մեծ պատասխանատվություն և պատիվ» է համարում իր նշանակումը


Բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, Վալերի Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի դասախոս Աննա Չուլյանը հաղթող է ճանաչվել Ազգային գրադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում և նշանակվել Ազգային գրադարանի տնօրեն:

Երեկ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ Ազգային գրադարանի աշխատակազմին ներկայացրել է Ազգային գրադարանի նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին՝ իր երախտագիտությունը կատարած աշխատանքի համար հայտնելովմեկ տարուց ավելիտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանին և ընդգծել, որ նախանձելի չէր Հրաչ Սարիբեկյանիստացած ժառանգությունը և նա հիմնականում կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները:

Նախարարը հույս է հայտնել, որ հիմա այդ աշխատանքը կշարունակի Աննա Չուլյանը՝ կրկնապատկելով ջանքերը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում փոխնախարար Նարինե Խաչատուրյանը շեշտում էր, որ մեծ հույսեր են կապում Ազգային գրադարանի նորանշանակ տնօրենի հետ՝ Հայաստանի մշակութային այս խոշորագույն օջախի առաջընթացի հետ կապված. – «Հասունացավ մրցույթի պահը: Մեկ անգամ ամիսներ առաջ մրցույթը կայացավ, բայց հաղթող որևիցե մեկը չճանաչվեց, և Սարիբեկյանը շարունակեց իր պաշտոնավարումը: Տեղի ունեցավ մրցույթ, 5-6 մրցակից կար, և ուղղակի բացարձակ հաջողությամբ Աննա Չուլյանը հաղթեց: Բոլոր հանձնաժողովականները նրան կողմ քվեարկեցին: Նա դեմ ձայն չէր ստացել, որովհետև իսկապես ներկայացրել էր հրաշալի զարգացման հայեցակարգ, զգացվում էր, որ այդ մարդը բարձր պրոֆեսիոնալ է: Կսկսի աշխատել, դժվար կառույց է, բայց շատ կարևոր կառույց, այնպես որ մեծ հույսեր ենք կապում տիկին Չուլյանի պաշտոնավարման հետ: Դա բացառիկ մշակութային հաստատություն է, համաշխարհային մակարդակի...»

Խաչատուրյանը նշեց, որ Աննա Չուլյանը շատ լավ պատկերացնում է իր պատասխանատվության աստիճանը. – «Ամեն ինչ պատկերացնում է: Գիտի արդիական հարցերը գրադարանների` թվայնացման հարցով, համահավաքության առումով»:

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը «Ազատության: հետ զրույցում նախ ընդգծեց,որ շատ լուրջ հայեցակարգ է ներկայացրել և մեծ պատասխանատվություն ունի այն իրականացնելու. – «Մեծ պատասխանատվություն և պատիվ: Ես ունենալու ծրագիր` հիմնված իմ հայեցակարգի վրա, որը ես ներկայացրել եմ մրցութային հանձնաժողովում»:

Հարցին, թե որ ինչ է ամենակարևորը Ազգային գրադարանի զարգացման համար, Չուլյանը պատասխանեց. – «Ազգային գրադարանը մշակութային ոլորտում լուրջ ռազմավարական կառույց է, և յուրաքանչյուր քայլ կարևոր է Ազգային գրադարանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG