Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսաստանյան ընկերությունը ստորագրել են Սու-25-ի արդիականացման պայմանագիր


Հայաստանի ռազմաօդային ուժերի Սու-25 օդանավերը զորավարժության ժամանակ, արխիվ
Հայաստանի ռազմաօդային ուժերի Սու-25 օդանավերը զորավարժության ժամանակ, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն:

«Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի, «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման արարողություններին, ինչպես նաև Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով շաբաթ օրը Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG