Մատչելիության հղումներ

Ավստրիան անցանկալի անձ է հայտարարում և արտաքսում ռուսաստանցի դիվանագետին


Ավստրիա - Վիեննայում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ
Ավստրիա - Վիեննայում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ

Ավստրիան առաջին անգամ անցանկալի անձ (persona non grata) է հայտարարում ռուսաստանցի դիվանագետի, որի անունը չի հրապարակվում: Տեղական աղբյուրները միայն հայտնում են, որ ռուսաստանցի պաշտոնյան երկիրը պետք է լքի մինչև սեպտեմբերի 1-ը:

Ըստ ավստրիական իշխանությունների՝ ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը տարիներ շարունակ լրտեսել է երկրի բարձր տեխնոլոգիական ընկերություններից մեկում: Kronen Zeitung պարբերականը նշում է, որ լրտեսության մեջ ավելի վաղ խոստովանել է Ավստրիայի քաղաքացի, ով ռուսաստանցի դիվանագետին անվանել է իրեն ուղղորդող:

Ռուսաստանցին հրաժարվել է ցուցմունք տալ՝ վկայակոչելով դիվանագիտական անձեռնմխելիությունը:

Վիեննայում Ռուսաստանի դեսպանատունն իր դժգոհությունն է հայտնել դիվանագետին արտաքսելու որոշման կապակցությամբ՝ պնդելով, թե Ավստրիայի իշխանությունների կասկածներն անհիմն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG