Մատչելիության հղումներ

Ուրուգվայահայ ֆուտբոլիստ Մարաշլյանը ստացել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում խաղալու հրավեր


18-ամյա ուրուգվայահայ ֆուտբոլիստ Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը ստացել է Հայաստանի հրավերը` մաս կազմելու մինչև 19 տարեկանների հավաքականում, որը Նիդեռլանդներում հոկտեմբերին պետք է պայքարի 2021 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:

Ուրուգվայական մարզական Ovación հանդեսը, որ պատկանում է հեղինակավոր El Pais-ին, նախադեպը չունեցող այս իրադարձությանը նվիրել է շաբաթ օրվա համարի գլխավորի էջերից մեկը:

Նիկոլաս Ռոսի Մարաշլյանն, ով խաղում է Ուրուգվայի գլխավոր թիմերից մեկում` Պենյառոլում, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրեն ոգևորել է այն փաստը, որ շատ պիտի սովորի խաղալով Եվրոպայում:

Հարցին, թե ինչ է նշանակում ֆուտբոլ խաղալ Հայաստանի համար, երիտասարդ Մարաշլյանն ասաց, թե մեծ հպարտություն է իր և իր ընտանիքի համար ևս: Նա նաև նշել է, որ արդեն տեղեկություններ է ստանում Հայաստանի հավաքականի ու ֆուտբոլի մասին և խոստովանել, որ ունենալով Հենրիխ Մխիթարյանի պես լավ ֆուտբոլիստ` կարելի է հույսեր ունենալ:

Հիշեցնենք, որ Նիկոլասի ավագ եղբայրը Դիեգո Ռոսի Մարաշլյանն է, ով խաղում է Լոս Անջելեսում և վերջերս ստացել է «Ոսկե կոշիկ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG