Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլ հայտարարած գործարանները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում Գրոդնոյում աջակից, 22-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում Գրոդնոյում աջակից, 22-ը օգոստոսի, 2020թ.

Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է երկուշաբթի օրվանից փակել գործադուլ հայտարարած գործարանները։

«Ես խնդրում եմ նահանգապետին, գործադիրի ներկայացուցիչներին՝ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում աշխատել, մի՛ ստիպեք: Մենք միևնույն է չենք պարտադրի և չենք համոզի: Բայց եթե ձեռնարկությունները չեն աշխատում, երկուշաբթի օրվանից դարպասները կողպեքով փակեք», - շաբաթ օրը Գրոդնոյում աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի առաջնորդը, ում հրաժարականի պահանջով շուրջ երկու շաբաթ է երկրով մեկ բողոքի ցույցերն ու գործադուլները չեն դադարում:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան այսօր հայտարարել է, թե թույլ չի տա, որպեսզի Բելառուսի առաջնորդը շարունակի իրենց հետ վարվել այնպես, ինչպես նախկինում, և որ նա վաղ թե ուշ ստիպված կլինի հրաժարական տալ:

Բելառուսում այսօր էլ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվել են՝ ինչպես մայրաքաղաք Մինսկում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում: Ցուցարարները Լուկաշենկոյի վարչակազմին հորդորում են վերջ դնել ընդդիմախոսների նկատմամբ բռնություններին և հեռանալ:

XS
SM
MD
LG