2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով՝ աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն, այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նույն ցուցանիշը, ըստ վարչապետի, 2019-ի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։
«Այսպիսով՝ առողջապահական և տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք», - ամփոփում է պետության ղեկավարը: