Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը բաց նամակով դիմել է իր ենթականերին՝ կոչ անելով չպառակտել երկրի դիվանագիտական կորպուսի շարքերը։
Բելառուսի արտգործնախարարն ընդունել է, որ երկրին փոփոխություններ են հարկավոր, սակայն՝ «ոչ քաղաքացիական հակամարտության կամ հեղափոխությունների գնով»։
«Այժմ մեր երկիրը գտնվում է իր պատմության թերևս ամենածանր փուլում», - պնդում է Մակեյը։