Մատչելիության հղումներ

Օբամա․ «Ամերիկյան ժողովրդավարության հիմքերը վտանգված են»


ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման տեսաուղերձով դիմում է Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակներին, 19-ը օգոստոսի, 2020թ.
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման տեսաուղերձով դիմում է Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակներին, 19-ը օգոստոսի, 2020թ.

Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման անցած գիշեր տեսաուղերձով դիմել է Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակներին՝ համոզմունք հայտնելով, որ նախագահի և փոխնախագահի պաշտոններում առաջադրված Ջոզեֆ Բայդենն ու Քամալա Հարիսը ի վիճակի կլինեն դուրս բերել երկիրն այն ճգնաժամից, որում այն հայտնվել է Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին։

«Այս երեկո ես խնդրում եմ ձեզ հավատալ Ջոյի և Քամալայի՝ այս երկիրն առաջնորդելու կարողությանը, հավատալ, որ նրանք ի վիճակի են դուրս բերել երկիրն այս մռայլ ժամանակաշրջանից և հետ բերել լավ տարիները», - հայտարարում էր Օբաման։

«Նրանք խորապես հոգ են տանում ամեն մի ամերիկացու համար, նրանք խորապես հոգ են տանում մեր ժողովրդավարության համար։ Նրանք համոզված են, որ ընտրելու իրավունքը սրբազան է, և մենք պետք է դյուրացնենք մարդկանց՝ քվեարկելու կարողությունները, այլ ոչ թե խոչընդոտներ հարուցենք։ Նրանք վստահ են, որ որևէ մեկը, այդ թվում՝ նախագահը, չի կարող օրենքից բարձր լինել։ Նրանց համոզմամբ՝ որևէ պետական պաշտոնյա, այդ թվում՝ նախագահը, չի կարող օգտագործել զբաղեցրած դիրքը իրեն կամ իր աջակիցներին հարստացնելու համար», - հայտարարում էր Օբաման՝ պնդելով, որ այսօր «վտանգված են ամերիկյան ժողովդրավարության հիմքերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG