Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել են էներգետիկայի, զբոսաշրջության, հաղորդակցության և տնտեսության այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նախագահները քննարկել են միջազգային օրակարգում գտնվող մի շարք թեմաներ՝ մասնավորապես Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Երկու առաջնորդները ընդգծել են սերտ համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելու կարևորությունը:
Քննարկվել է նաև իրավիճակը Սիրիայում, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները ռազմական և դիվանագիտական խողովակներով: