Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները օգոստոսի 19-ին կքննարկեն Բելառուսում ստեղծված իրավիճակը


Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսում շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին Եվրամիության առաջնորդները օգոստոսի 19-ին հեռավար նիստ կանցկացնեն՝ քննարկելու այդ երկրի հետընտրական իրավիճակը: Այս մասին հայտարարել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելը:

Ավելի վաղ Եվրամիությունը «ոչ ազատ, ոչ էլ արդար» է որակել բողոքի ցույցերի պատճառ դարձած Բելառուսի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով երկրի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնել է Բելառուսի ղեկավարի պաշտոնը։

Անցած շաբաթ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ընտրակեղծիքների և ոստիկանական բռնությունների համար:

Շուրջ 7 հազար մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ընթացքում, հարյուրավորները վնասվածքներ են ստացել և մեկ հոգի սպանվել է՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետևանքով:

XS
SM
MD
LG