«Թուրքիան կաջակցի Ադրբեջանին՝ օկուպացված տարածքներն ազատագրելու գործում», - այսօր Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը Ադրբեջան է ժամանել երկկողմ զորավարժությունների ավարտական փուլի ընթացքին հետևելու նպատակով։ Թուրքական պատվիրակության կազմում են նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները։
«Մեր բախտը բերել է, որ մենք փորձի փոխանակում ենք իրականացնում այնպիսի ուժեղ բանակի հետ ինչպիսին թուրքականն է։ Թուրքական բանակն իր ուժը ցույց է տվել Սիրիայում, Իրաքում և Լիբիայում։ Աստված տա, որ Թուրքիայի Զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի բանակը կատարի իր սրբազան պարտքը», - բանակցությունների ընթացքում այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։