Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով, մասնավորապես, տարածաշրջանային հարցեր:
Խոսակցությունը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության երեկ հրապարակված հաղորդագրության մեջ: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հուլիսին տարածաշրջանում խնդրի՝ ադրբեջանա-հայկական պետական սահմանում իրավիճակի սրման համատեքստում: Ռուսական կողմը կարևորել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողության կանխման կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զրույցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության ղեկավարին` կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ: