Մատչելիության հղումներ

Հայաստանում արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով


Հայաստանում մարտի 16-ին հայտարարված և մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17-ը։

Կառավարության նիստի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նաև ներկայացրեց արտակարգ դրության նոր կանոնները, ըստ որոնց վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը, ժամանցային միջոցառումները կարող են անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում՝ մինչև 40 մարդու մասնակցությամբ: Ինչպես նաև հանվում է հավաքների և գործադուլների արգելքը, հավաքի մասնակիցները պետք է կրեն դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն:

Նախարարը նաև ներկայացրեց. «Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը, վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը ոչ ավելի, քան 14-օրյա ժամկետի կտրվածքով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս որոշման ուժով այսօր Ազգային ժողովում կգումարվի հատուկ նիստ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG