Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի փոխանցմամբ, կորոնավիրուսով ախտահարումների թիվն աշխարհում այս շաբաթվա ընթացքում կհասնի 20 միլիոնին, իսկ զոհերի թիվը՝ 750 հազարին: Այդ մասին ԱՀԿ գլխավոր տնօրենն ասել է Ժնևում այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում:
«Սա բարդ իրավիճակ է աշխարհի համար», - ասել է Գեբրեյեսուսը և միջազգային համայնքին կոչ է արել ակտիվորեն աշխատել համավարակը զսպելու ուղղությամբ:
Նա նշել է, որ «վերջին շրջանում ի հայտ են եկել հույսի նշույլներ»: