Համաձայն պաշտոնական էքզիթ փոլի արդյունքների` Բելառուսի նախագահական ընտրություններում 79.7 տոկոսով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների 6.8 տոկոսը:
Տեղական ժամանակով կեսօրից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կայացած են՝ ընտրողների կեսից ավելին` այդ պահի դրությամբ 54 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը։
Առավոտյան ընտրական տեղամասերը բացվելուց քիչ անց ԿԸՀ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 4-ից սկսված վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40 տոկոսը։
Գործող նախագահ, նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 6-րդ անգամ մասնակցում է նախագահական ընտրությանը։ Նա Բելառուսի ղեկավարն է 1994 թվականից։
Այս ընտրություններին առաջադրվելու մտադրություն հայտնած մի շարք գործիչներ ենթարկվել են հետապնդումների և ձերբակալությունների։ Նրանց թվում է նաև Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը համարվող Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը։ Ամուսնու ձերբակալությունից հետո Սվետլանա Տիխանովսկայան հասցրել է գրանցվել նախագահի թեկնածու, ու նրա հանրահավաքներին հազարավոր մարդիկ էին մասնակցում։