Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Վուչիչը Իլհամ Աիևին հրավիրել է Սերբիա


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, արխիվ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վուչիչն ընդգծել է Սերբիայի բարեկամական ու ռազմավարական հարաբերությունները Ադրբեջանի հետ և Իլհամ Ալիևին հրավիրել է պաշտոնական այց կատարել Սերբիա։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, նշելով, որ Բելգրադը ձգտում է հարթել հարաբերությունները Բաքվի հետ։

Սերբիայի և Ադրբեջանի հարաբերությունները որոշ չափով ստվերվել էին, երբ հայտի դարձավ, որ Սերբիան զենք է վաճառել Հայաստանին։

Բաքուն պնդում էր, որ այդ զենքը օգտագործվել է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած ռազմական ընդհարման ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG