Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտնում է ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալության մասին` չբացելով մանրամասները


Բելառուսի նախագահական ընտրությունների շեմին Ալեքսանդր Լուկաշենոկն հայտնել է ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալելու մասին, բայց չի հստակեցրել, թե երբ են տեղի ունեցել ձերբակալությունները, և ովքեր են նրանք։

«Որոշ մարդիկ են ձերբակալվել, նրանք ամերիկյան անձնագրեր ունեն, ամուսնացած են ամերիկացիների հետ, աշխատում են Պետքարտուղարությունում», - բելառուսական «Բելտա» գործակալության փոխանցմամբ` օգոստոսի 6-ին ասել է Լուկաշենկոն։

Մինսկում ԱՄՆ-ի դեսպանությունից այս պահին որևէ մեկնաբանություն չկա:

Հուլիսի վերջին Բելառուսի իշխանությունները հայտնեցին, որ երեք տասնյակից ավելի ռուսաստանցիներ են ձերբակալվել։ Մինսկը հայտնում է, որ նրանք կիսառազմականացված «Վագներ» ընկերության վարձկաններ են, որոնք պետք է ընտրություններից առաջ ապակայունացնեին իրավիճակը Բելառուսում։

Ավելի քան քառորդ դար, 1994 թվականից երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին առաջադրվել է նախագահի թեկնածու։

Բելառուսի նախագահական ընտրությունները օգոստոսի 9-ին են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG