Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է, «Ազատության» հայտնեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նա միայն հավելեց, որ Նազարյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ, այլ մանրամասներ խոստանում են հաղորդել ավելի ուշ: