Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի նախագահի ստորագրմանը։
Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: