Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները


ԱՄՆ առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Ալեքս Աարը, Վաշինգտոն, արխիվ
ԱՄՆ առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Ալեքս Աարը, Վաշինգտոն, արխիվ

Չինաստանը խստորեն քննադատել է Թայվան պետական պատվիրակություն գործուղելու Միացյալ Նահանգների որոշումը:

Առաջիկայում ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը մեկնելու է Թայվան, որը Պեկինը համարում է Չինաստանի տարածք:

«Ցանկանում, եմ ընդգծել, որ ամբողջ միջազգային համայնքը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, այն փոխելու, մերժելու, կասկածի տակ վերցնելու կամ անտեսելու ցանկացած փորձ կձախողվի»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը:

Ազարը կդառնա անցած չորս տասնամյակների ընթացքում Թայվան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան:

Նրա այցը լրացուցիչ լարվածություն կհաղորդի Վաշինգտոնի և Պեկինի առանց այն էլ սրված հարաբերություններին:

Այցի ընթացքում Ազարին կընդունեն Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG