Ռուսաստանի հետ կապված հաքերները անցած տարի կոտրել են Մեծ Բրիտանիայի Միջազգային առևտրի հարցերով նախարար Լիամ Ֆոքսի էլեկտրոնային փոստը և առևանգել մի շարք նամակներ ու փաստաթղթեր, հաղորդում է «Ռոյթերզը»՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած երկու աղբյուրների։
BBC-ն իր հերթին նշում է, թե այդ նամակները հետո հրապարակվել են համացանցում և օգտագործվել ընդդիմադիր լեյբորիստների կողմից անցած աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Ավելի վաղ՝ անցած հուլիսին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը հրապարակավ մեղադրել էր Ռուսաստանին՝ վերջին ընտրություններին միջամտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։