Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ հասնելով 247-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության, վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:
Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ՝ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:
Մինչ օրս Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 181 քաղաքացի: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 234 փորձանմուշի հետազոտություն: