Մատչելիության հղումներ

Covid-19-ի դեմ սպասվող պատվաստանյութերը կարող են փրկություն չլինել համաճարակից. ԱՀԿ


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Covid-19-ի դեմ սպասվող պատվաստանյութերը կարող են փրկություն չլինել համաճարակից:

«Այս պահին չկա «կախարդական փայտիկ», և այն կարող է երբեք չհայտնվել», - ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Մեծ Բրիտանիայում՝ Մանչեսթրում, վարակվածների թիվը արագորեն աճում է, զբոսաշրջային նավերի վրա կրկին բռնկումներ են գրանցվում: Գերմանիան պատրաստվում է մուտքի նոր կանոններ սահմանել անբարենպաստ համաճարակային իրավիճակ ունեցող երկրներից ժամանողների համար: Աբխազիան վախենում է դեպքերի թվի աճից` Ռուսաստանի հետ սահմանի բացումից հետո:

Ըստ BBC-ի հետաքննության, Իրանը մեկ ամիս թաքցրել է կորոնավիրուսի առկայությունը երկրում (Covid-19-ով առաջին հիվանդը մահացել է այնտեղ դեռ հունվարի վերջին), և այժմ էլ, ըստ BBC-ի, երեք անգամ նվազեցնում է մահացության վիճակագրությունը: Այս մասին են վկայում Իրանում անանուն աղբյուրներից BBC-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերը, որտեղ զոհերի թիվը երեք անգամ ավելի է, իսկ վարակվածներինը՝ երկու անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG