Մատչելիության հղումներ

Մելբուռնում վեցշաբաթյա կարանտին է սահմանվում


Ավստրալիա - Վիկտորիա նահանգում կարանտին են սահմանում, Մելբուռն, արխիվ
Ավստրալիա - Վիկտորիա նահանգում կարանտին են սահմանում, Մելբուռն, արխիվ

Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաք Մելբուռնում վեցշաբաթյա կարանտին է սահմանվում կորոնավիրուսի նոր բռնկումների կապակցությամբ:

Օգոստոսի 5-ից քաղաքում կփակվեն մեծ թվով հիմնարկներ և արտադրություններ, ենթադրվում է, որ աշխատանքից ժամանակավոր կզրկվի մոտ 250 հազար մարդ:

Մելբուռնը Վիկտորիայի նահանգանիստն է, նահանգում երեկվանից արտակարգ դրություն է մտցվել:

«Կանոններին հետևելու այլընտրանք չկա: Կորոնավիրուսի ստուգմանը ենթարկվելու այլընտրանք չկա, տանը մնալու և պատասխանին սպասելու այլընտրանք չկա, դա չափազանց կարևոր է: Վիկտորիայի բոլոր բնակիչները մեծ զոհողությունների են գնում, ես շատ հպարտ եմ և շնորհակալ, որ դուք այդպես եք անում, իսկ նրանք, ովքեր ճիշտ քայլերի չեն դիմում, պարտավոր են սթափվել և փոխել վարվելակերպը», - ասել է Վիկտորիա նահանգի վարչակազմի ղեկավար Դենիել Էնդրյուսը:

Այլ երկրների համեմատությամբ Ավստրալիայում բարվոք վիճակ է: Ընդհանուր հաշվով գրանցվել է կորոնավիրուսի 18 հազար 361 դեպք, մահացել է 221 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG