Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի ևս 4 դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 232-ի, 162-ը բուժվել են


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման արդյունքում, փոխանցում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 69, մեկուսացված է 125 քաղաքացի:

«Թեստավորումների նպատակով 318 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 հազար 519 փորձանմուշի հետազոտություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG