Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում հակառակորդի կողմից մեծ քանակությամբ արդիական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը:
Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից: