Մատչելիության հղումներ

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում. Փաշինյան


Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում, այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ և «այդ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է»:

«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք, եթե կարելի է ասել, վերադարձել ենք մայիսի վերջին մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին», - հայտարարեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաև հավելեց, որ «եթե հակահամաճարակային բարելավման ֆոնին թուլացնենք մեր զգոնությունը, ըստ էության, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին»:

Մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 37 հազար 937 դեպք, որից 27 հազար 824-ը ապաքինվել է, 723-ը՝ մահացել, ևս 225 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդության պատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG