Մատչելիության հղումներ

Ադրբեջանում իրավապահները ձերբակալել են «Ժողովրդական ճակատ»-ի ևս երկու ակտիվիստների


Ադրբեջան - Ցուցարարները Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Ցուցարարները Բաքվում, արխիվ

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարում է, թե իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, ինչպես նաև խուզարկություն իրականացրել կուսակցության նախագահության անդամներից մեկի տանը։

Հետապնդումների այս ալիքը սկսվել է հուլիսի 15-ին Բաքվում տեղի ունեցած ցույցից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարան։

Այս գործի առնչությամբ արդեն ձերբակալվել են ընդդիմության մոտ չորս տասնյակ ներկայացուցիչներ, նրանց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի տապալումից մինչև պետական գույքի ոչնչացում։ Թեև նախաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն, նախագահ Ալիևը կատարվածի ողջ մեղավորությունը դրել է ընդդիմության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG