Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարը անհանգստություն է հայտնում Բելառուսում ձերբակալությունների և հետապնդումների առնչությամբ


ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Բելառուսում նախագահական ընտրությունների շեմին իրականացվող ձերբակալությունների, խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների հետապնդումների կապակցությամբ։

«Կարծում ենք, որ խաղաղ, ազատ ու արդար ընտրությունները կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը Բելառուսում և կամրապնդեն այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է ԵՄ արտգործնախարարը։

Նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին, դրանց արդեն վեցերորդ անգամ կմասնակցի Բելառուսի մինչ օրս անփոփոխ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով մինչ այդ մի քանի անգամ հրապարակավ դժգոհել էր, թե Ռուսաստանը տնտեսական ճնշումներով հարկադրում է Մինսկին զիջել ինքինիշխանությունը Կրեմլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG