Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու


Բնակելի տան հրետակոծման հետքերը, Այգեպար, Տավուշի մարզ, 15-ը հուլիսի, 2020թ.
Բնակելի տան հրետակոծման հետքերը, Այգեպար, Տավուշի մարզ, 15-ը հուլիսի, 2020թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը և Թուրքիան առաջիկայում համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու:

Զորավարժություններին ներգրավված կլինեն մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի կունենա օգոստոսի 1-5-ը Նախիջևանում:

ՏԱՍՍ-ը նշում է, որ զորավարժությունները կանցկացվեն հայ-ադրբեջանական սահմանին նախանցած շաբաթ տեղի ունեցած բախումներից հետո:

Վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայուն է, սակայն լարվածությունը պահպանվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG