Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ ծառայողներին կաշառք տալու դեպքերով հարուցվել է քրգործ. ՔԿ


Ֆինանսների նախկին նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ծառայողներին կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ):

Համաձայն հաղորդագրության, տվյալներ են ձեռք բերվել՝ ֆինանսների նախկին նախարարին 2015 թվականին խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ նվիրելու և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տալու, ինչպես նաև՝ ՊԵԿ ծառայողներին 2018 թվականին առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար կաշառք տալու վերաբերյալ:

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG