Ռուսաստանի նախագահն Անվտանգության խորհրդի նիստում կրկին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով՝ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար։
«Անդրադարձ է եղել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Ռուսաստանի անվտանգության խորհուրդը՝ նախագահ Պուտինի ղեկավարությամբ, արդեն երկրորդ անգամ է անդրադառնում հայ-ադրբեջանական վերջին լարվածությանը։ Հարցը քննարկվել էր նաև մեկ շաբաթ առաջ, ինչից հետո Մոսկվան հայտարարել էր՝ պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: