Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Բուլղարիայում՝ կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով


Բուլղարիայում զանգվածային բողոքի ցույցերը նոր թափով շարունակվել են երեքշաբթ օրը, երբ խորհրդարանը հերթական անգամ չեղարկել է վարչապետ Բոյկո Բորիսովի անվստահության քվեն։

Պատգամավորների մեծամասնությունը դեմ է արտահայտվել վարչապետի հրաժարականին, այսպիսով, Բորիսովի գլխավորած նախարարների կաբինետի գործունեության ընթացքում՝ 2017 թվականից ի վեր կառավարությանն անվստահություն հայտնելու հինգերորդ փորձը ևս ձախողվեց:

«Մենք ենք իսկական անվստահության քվեն», - տապալված քվեարկությունից հետո նախագահական նստավայրի մոտ վանկարկում էին ցուցարարները՝ պահանջելով «կոռումպացված․ օլիգարխների հետ կապեր ունեցող» կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG